3796 դիտում
15:14 25-10-2018
Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
այաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ քրչեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկել հոկտեմբերի 31-ին հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
2333 դիտում
09:35 26-01-2019
Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը ԱԺ օրակարգից հանվել է. «Ժամանակ»
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
718 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են