211652_close_icon
views-count1590 դիտում article-date 10:55 29-04-2015

ՄԻՊ-ի զեկույցն այս տարի իր ծավալով երկու անգամ ավելի մեծ է, քան 2013-ինը. ՀԱ

«Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերջերս ներկայացրել է իր տարեկան զեկույցը 2014 թվականի ընթացքում երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների մասին,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- ՄԻՊ-ի զեկույցն այս տարի իր ծավալով (510 էջ) երկու անգամ ավելի մեծ է, քան 2013-ինը, և մոտավորապես 5 անգամ էլ ավելին, քան 2012-ի և 2011-ի զեկույցները: Դա, կարծես թե, պետք է վկայի, որ ՄԻՊ-ը տարեցտարի ավելի հետևողական աշխատանք է կատարում, սակայն սովորաբար հազվադեպ է պատահում, երբ քանակը նաև որակ է ապահովում: Նման եզրահանգման եկանք՝ ծանոթանալով զեկույցի՝ մշակույթի նախարարության պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրներին: Այդտեղ, ի դեպ, ՄԻՊ-h նշել է երկու դրական զարգացում: Այսպես. «Զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված առավել հայտնի հուշարձանների տարածքներում տեղադրվել են 15 բրայլյան տեղեկատվական վահանակներ»: Շատերը կարող են, սակայն, վկայել, որ, այսպես ասած, ոչ անհայտ շատ հուշարձաններ գտնելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Դրա վառ օրինակը Փարաջանովի թանգարանն է: Բայց եթե այն, ընդհանուր առմամբ, մի քիչ հեռու է կենտրոնական փողոցներից, ապա նույնը չի կարելի ասել այլ թանգարանների, մասնավորապես Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասին, որը պարզապես շրջապատված է տարբեր գովազդային վահանակներով, պաստառներով: Ժամանակին գրեթե նույնն էր վիճակը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պարագայում, բայց արդեն վիճակը մի փոքր շտկվել է» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր