211652_close_icon
views-count33856 դիտում article-date 10:35 29-04-2015

Ազգային ժողովի պատգամավորի Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes ՏԼ 550 մակնիշի 01 AR 111 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար էլ տեղափոխվել է «գաի պլաշադկա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի անվամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Արսենյանի բջջային հեռախոսին պատասխանած անձը հայտնեց, որ ինքը պատգամավորի օգնականն է և ճիշտ են տեղեկությունները, որ ավտոմեքենան գրանցված է Գ. Արսենյանի անվամբ, սակայն այն վարել է ոչ թե պատգամավորը, այլ նրա տղան, ինչպես նաև պատգամավորը տեղյակ է, որ մեքենան որտեղ է գտնվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր