211652_close_icon
views-count1648 դիտում article-date 17:53 29-04-2015

«Երգող Հայաստան». մրցանակակիրները հայտնի կդառնան գալա համերգին

Ս. թ. մայիսի 3-ին, ժամը 13:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 8-րդ հանրապետական մրցույթի մրցանակների հանձնումը և գալա համերգը: Մրցույթ-փառատոնին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անց է կացվում 2001 թվականից, նպատակ ունի զարգացնել և տարածել հանրապետությունում երգչախմբային արվեստը, խթանել մանկապատանեկան երգչախմբերի գործունեությունը, ինչպես նաև նպաստել մատաղ սերնդի գեղարվեստական կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը: 2012-2013 թվականներին, մրցույթի շրջանակում` առաջին անգամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարների կողմից անցկացված մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներում վերապատրաստվեցին շուրջ 200 խմբավարներ:

Նմանատիպ նյութեր