211652_close_icon

Համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան

views-count1305 դիտում article-date 23:34 29-04-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո, արդեն մի քանի տարի անընդմեջ, ջազի միջազգային և հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Այս տարի ևս, ապրիլի 30-ին, ժ. 20:00-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան, որի շրջանակներում Երևան են այցելելու ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Մակեդոնիայից՝ Թավիջյան եղբայրները իրենց տրիոյով: Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում և առհասարակ Եվրոպայում լայն ճանաչում ստացած ջազմեն եղբայրներ են: Նրանք ավելի քան չորս հարյուր համերգներ են ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Բալկաններում:

Նմանատիպ նյութեր