890 դիտում
10:37 30-04-2015
Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին նախագահի հարցազրույցում որևէ խոսք չի եղել. ՀԱ
Ստորև ներկայացնում ենք մի հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից.
« -Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած իրադարձությունները և բուն միջոցառումները սառը ցնցուղ դարձան Թուրքիայի իշխանությունների համար։
Կարծում եմ, այս ամենը անհետևանք չի մնա. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է, և պաշտոնական Անկարայի ջղաձիգ հայտարարություններն ինչ-որ տեղ ավելի են ընդգծում պատասխանատվությունը, որից համառորեն փորձում են տարանջատվել՝ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։ Անգամ այն երկրները, որոնք, աշխարհաքաղաքական, տնտեսական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, չեն ճանաչել պատմական իրողությունը, իրականում շատ լավ գիտեն, որ հանցագործությունը տեղի է ունեցել և պետք է պատժվի՝ ստանա արժանի գնահատական։
Հանրապետության նախագահը ռուսական առաջին ալիքի եթերում՝ Պոզներին տված հարցազրույցում, ևս մեկ անգամ փաստեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու, և մենք ակնկալում ենք, որ Թուրքիան ինքը վաղ թե ուշ ճանաչելու և դատապարտելու է Ցեղասպանությունը, ինչը անպայման ունենալու է իր հետևանքները, որպես այդպիսին։
Նախագահը նաև վստահություն հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները վաղ թե ուշ պետք է կարգավորվեն, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և բացվեն սահմանները։ Կարծում եմ, այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ առաջիկայում կունենանք։
-Ի դեպ, նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Մասնավորապես կարծիք կա, թե դա հակասում է իր իսկ կողմից ընթերցված Համահայկական հռչակագրի տրամաբանությանը, որտեղ խոսվում է Վիլսոնի իրավարար վճռի, Ցեղասպանության հետևանքների վերացման՝ հատուցման և այլ խնդիրների մասին։
-Նախագահը նման բան չի ասել, պարզապես Պոզների հարցին, թե ինչ ասել է՝ «հիշում եմ և պահանջում», ո՞րն է, ի վերջո, Հայաստանի պահանջը կամ ակնկալիքը Թուրքիայից, պատասխանել է՝ պահանջում ենք ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ մնացած բոլոր հարցերը, հետևանքների վերացման հետ կապված, կարող են լինել բանակցությունների առարկա։
Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին այդ հարցազրույցում որևէ խոսք չի եղել, այնպես որ այդ մեկնաբանությունները տեղին չեն և իրականությունից հեռու են» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3218 դիտում
22:46 01-07-2016
Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսի Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնես ունենալ- չունենալու վերաբերյալ. ՀՀԿ խոսնակ
15768 դիտում
09:42 06-10-2018
Հայաստանում կրկին օրակարգային է թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը