3218 դիտում
22:46 01-07-2016
Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսի Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնես ունենալ- չունենալու վերաբերյալ. ՀՀԿ խոսնակ
Կա արդյո՞ք շահերի բախում նրանում, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները զբաղվում են բիզնեսով: Հարցը ՀՀԿ ԳՄ նիստից հետո տրվեց ՀՀկ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով ասաց, որ ինքը չէ այն մարդը, որ պետք է խոսի այդ մասին:
«Անկախ ամեն ինչից, Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Եթե օրենքի հետ որևէ խնդիր չկա, ուրեմն՝ չկա: Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսեմ այդ մասին: Եթե կա խնդիր, ապա կարող են զբաղվել: Ես ասում եմ, որ մենք ամեն ինչից չպետք է սենսացիա սարքենք, եթե կա անօրինականություն, անկախ նրանից՝ պատգամավո՞ր է, ԱԺ փոխնախագահ, եթե կա օրենքի հետ կապված, մենք իրավական երկրում ենք ապրում, և որևէ խնդիր չեմ տեսնում »,- ասաց է. Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր [url=http://www.tert.am/am/news/2016/07/01/gagik-khachatryan/2067942]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է իր որդիների՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան մասին շրջանառվող խոսակցություններին, որը հրապարակել էր Hetq.am կայքը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է իր տղաներին հաջողվում այդքան շահութաբերություն ապահովել, նա ասել էր.«Հիմա որ ասեմ՝ մենեջմենթը ճիշտ են կազմակերպել, լավ խորհրդատուներ, լավ գործընկերներ ունեն, մի քիչ ճիշտ չի լինի, բիզնեսն իր օրենքներն ու գաղտնիքներն ունի: Հենց բիզնեսի տրամաբանությունն այն է, որ կարողանաս ճիշտ կողմնորոշվես և ճիշտ պահին շահույթ հետապնդես»:
Ինչ վերաբերվում է նրան, որ իր անունն էլ է կապվում տղաների առանձնատան հետ, ասաց. «Բնականաբար իմ տղաներն են` կկապեն, ո՞նց կարող է չկապեն»:
Իսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ նշել էր. «Եթե հիմա դուք մի քիչ խորը վերլուծություն անեք...եթե նման գործարք լիներ, նրանք կանեին ուրիշի անունով, թաքնված, սակայն այդ տեղեկությունը 2009-2010թ.- ից է, կարող էիք մտնել և իմանալ: Դուք ի՞նչ եք կարծում, եթե որևիցե ռիսկ լիներ, կձևակերպեի՞ն իրենց անուններով, իհարկե չէին ձևակերպի»:
Ֆինանսներ նախարարը նշել էր, որ ինքն իր լծակներով չէր էլ կարող ազդել, քանի որ շատ դեպքերում ռիսկեր է տեսնում: «Բայց իրենք երիտասարդ, ամբիցիոզ բիզնեսմեններ են, իհարկե, խորհուրդներ տալիս եմ, բայց իրենք իրենց բիզնես ծրագրերը, գործընկերներն ունեն, համապատասխան մասնագետներ ունեն, խմբեր ունեն, որոնք վերլուծում և հուշում են: Հիմա մեծ տղաներ են, կարո՞ղ է ամեն գործողություն անելիս գան ասեն ՝ «պապա ջան էս անե՞նք, թե՞ չանենք»:
Ամենակարևորն այն է, որ դա շահույթ հետապնդող գործունեություն է, որը հետագայում Հայաստանի ծրագրերում են ներդնում, բիզնես ծրագրերի վարկային փաթեթն են մեծացնում, սոցիալական ծրագրեր են իրականացնում»,- հավելել էր նա:
Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք կապվում են իր և իր հարազատների անվան հետ, Գագիկ Խաչատրյանն ավելացրել էր. «Այդ ընկերություններից շատերը ընդհանրապես ո՛չ իմ, ո՛չ իմ բարեկամների հետ կապ չունեն: Հիմա ես ցանկը չեմ հիշում, բայց այն, ինչ կապում են իմ անվան հետ, ես դրանք չեմ էլ կարող և չեմ էլ ուզում թաքցնել: Ես նշեցի, որ կա գործառույթ, ըստ որի՝ ձևակերպում են իրենց հեռու հարազատ- բարեկամների անուններով և հնարավոր չէ շատ դեպքերում ապացուցել, և կա տարբերակ, որ ուղղակի գրում են և պարզ ճակատով ասում են: Եթե ձեռնարկությունները ինչ-որ ձևով կապվում են իմ և իմ հարազատների հետ, հիմա ի՞նչ պետք է արվի»,- հարցրել էր նա։
Նմանատիպ նյութեր
887 դիտում
10:37 30-04-2015
Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին նախագահի հարցազրույցում որևէ խոսք չի եղել. ՀԱ
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր