211652_close_icon
views-count1017 դիտում article-date 10:59 30-04-2015

Իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով բողոքներ են ստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողական դաշտում գործունեություն ծավալող մի խումբ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Ապրիլի 20-ին ձերբակալվեց կապանցի լրագրող Արմենակ Դավթյանը, որի դեմ բողոք է ներկայացրել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գևորգյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմենակի պաշտպան Սամվել Դավթյանից հետաքրքրվել, թե սա ի՞նչ պատմություն է, և ինչո՞ւ է նա այդքան արագ իր մեղքն ընդունել: Արդյո՞ք ճնշումներ են գործադրվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրավապահներին առաջինը բողոք ներկայացնողը եղել է Արմենակը. «Նա իր բողոքում հայտնել է, որ իրեն ստիպել են, ստիպողաբար ստացական են վերցրել, թե իբր նա գումար է պարտք»….: … Հավելենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմենակ Դավթյանը միակ լրագրողը չէ, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին: Տեղեկություններ կան, որ այս օրերին իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով ևս բողոքներ են ստանում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում խարդախության ճանապարհով գումար շորթելու համար էլի լրագրողներ կալանավորվեն…: Հ. Գ. Լրագրողական համերաշխությունը «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես պահպանել է և եղել է դաշտը միավորողների առաջամարտիկներից: Բայց եթե նաև մեզ մոտ կան խարդախության դեպքեր, ուստի թեման անտեսել չենք կարող: Ի վերջո, այն, ինչ չի կարելի շարքային քաղաքացուն, պետք է լրագրողների համար ևս արգելված լինի: Լրագրող լինելը արտոնություն չէ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր