211652_close_icon
views-count1180 դիտում article-date 11:08 14-08-2023

Ջրանջատումների մասին բողոքներ եմ ստանում, պատճառը ո՞րն է․ Ավինյան

Ես պարբերաբար ջրանջատումների վերաբերյալ բողոքներ եմ ստանում, պատճառը ո՞րն է, և արդյո՞ք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի է եղել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրում է Tert.am-ը։

Պատասխանատուներն արձագանքեցին, որ ջրանջատումների պատճառը մաշված խողովակներն են։
«Վեոլիա ջրի» հետ կապված խնդիրներից խոսելուց հետո Ավինյանն անցավ աղբահանությանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ աղբատար մեքենաների պարկը բավարար է ամբողջական աղբահանության խնդիրը լուծելու համար։

«Ակնկալում եմ, որ հաջորդ երկուշաբթի այլևս որևէ ահազանգ չպետք է ունենանք աղբահանության հետ կապված»,- հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր