2404 դիտում
19:03 30-04-2015
Պաշտպանության բանակի հակաօդայինները գերազանց իրականացրեցին մարտական խնդիրը
Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները, գերազանց իրականացնելով մարտական խնդիրը, ճիշտ և ժամանակին խոցել են բոլոր թիրախները:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը նախ` շնորհակալություն է հայտնել մասնակիցներին զորախաղերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրներն անթերի իրականացնելու համար, իսկ այնուհետև մի շարք զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և կրծքանշաններով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8500 դիտում
20:05 11-10-2020
Վահրամ Պողոսյան. Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել