56168 դիտում
22:08 18-12-2020
Սյունիքի մարզի սահմանները սրբորեն պահող զինվորականները վստահեցնում եմ, որ իրենց մարտական խնդիրը կատարում են գերազանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համացանցում ստեղծված այն կարծիքը, թե Սյունիքի մարզի հարավային սահմանները՝ Կուբաթլույի ուղղությամբ, պահում են միայն գյուղացիները, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց սահմանները օր ու գիշեր անառաիկ պահող հերոս զինվորների հրամանատար Կ. Համբարձումյանը:
Նա ասաց նաև, որ հակառակորդը իրենցից հեռու է, բառացիորեն՝ 20-30 մետր, սակայն դա իր զորքին չի անհանգստացնում և սրբորեն կատարում են իրենց վերապահված դիրքի պահպանությունը և հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով պաշտպանությունը:
Հրամանատարի մասին նաև բարձր կարծիք հայտնեցին զինվորները, ովքեր խնդրեցին, որ անպայման գրենք իրենց հրամանատարի բարձր մարդկային հատկանիշներով օժտված լինելու մասին:
Ըստ զինվորների, Կ. Համբարձումյանը գիշեր-ցերեկ՝ անկախ սառնամանիքից, միշտ իրենց կողքին է, որից էլ իրենք գոտեպնդվում են:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
8500 դիտում
20:05 11-10-2020
Վահրամ Պողոսյան. Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը
2404 դիտում
19:03 30-04-2015
Պաշտպանության բանակի հակաօդայինները գերազանց իրականացրեցին մարտական խնդիրը