1267 դիտում
10:55 01-05-2015
Տրանսֆերտների անկման տեմպը դանդաղել է. ՀԱ
«Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առևտրային փոխանցումները մարտին շարունակել են կրճատվել, թեև նկատելի է անկման տեմպի որոշակի դանդաղում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Եթե հունվարին դրանց բացասական տարբերությունը 45,5 տոկոս էր, փետրվարին՝ 35,6 տոկոս, ապա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տրանսֆերտների հոսքերի նվազումը եղել է 33,2 տոկոս։ Ընդ որում՝ անկման տեմպի կրճատման հարցում դրականորեն է ազդել ինչպես այլ երկրներից, այնպես էլ Ռուսաստանից ուղարկված գումարների տեղաշարժը։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, մարտին բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 83,9 մլն դոլար։ Սա գրեթե 16 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։ Մարտին 11,7 մլն դոլարով ավելացել են ռուսական տրանսֆերտները» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2209 դիտում
10:50 08-08-2018
Քիլաուեա հրաբխի արտանետումների արագությունը զգալիորեն դանդաղել է․ «Ամերիկայի ձայն»
2883 դիտում
10:46 11-10-2018
ԵՄ-Հայաստան համաձայնագրի շուրջ աշխատանքները էականորեն դանդաղել են․ «168 ժամ»
Այս բաժնից
1729 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1504 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»