211652_close_icon
views-count2506 դիտում article-date 23:59 02-05-2015

Երբ է Երկիրն ամբողջությամբ պատվել սառցաշերտով. գիտնականներ

Գիտնականները եկել են եզրահանգման, որ 2,4 միլիարդ տարի առաջ Երկիր մոլորակը ամբողջությամբ եղել է սառույցով պատված: Քյոլնի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ այդ ժամանակ մոլորակի ջերմաստիճանը չի գերազանցել 40 աստիճանը: Նրանք ուսումնասիրել են Չինաստանի տարածքում գտնվող հնագույն սառցաշերտերից վերցված թթվածնի եւ երկնաքարերի մնացորդների իզոտոպները, որոնք 700 միլիոն տարվա հնության են: Ուսումնասիրվել են նաեւ նույն նմուշնեը, որոնք 2,4 միլիարդ տարեկան են: Պարզվել է, որ 700 միլիոն տարվա սառցաշերտերը նման են Գրենլանդիայի հարավում գտնվողներին: Մինչդեռ Ռուսաստանից վերցրած 2,4 միլիարդ տարեկան նմուշները խոսում են այն մասին, որ այդ ժամանակաշրջանում Երկիր մոլորակի վրա ցածր ջերմաստիճան է եղել: Ավելի վաղ գիտնականները կարծել են, թե Երկիր մոլորակը սառույցով է պատվել 1000-500 միլիոն տարի առաջ: Մինչդեռ նոր ուսումնասիրությունը հերքեց տեսակետը:

Նմանատիպ նյութեր