211652_close_icon
views-count761 դիտում article-date 15:44 02-05-2015

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները. 20 զոհ

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները շիա հուսի ապստամբների դիրքերին: Օդային հարվածների հետևանքով բնակելի Սավան շրջանում զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ, կա ավելի քան 50 վիրավոր: Ի դեպ, Եմենում հազարավոր մարդիկ մասնակցել են երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտության դեմ ցույցերին: Ամենազանգվածային ցույցը, որը գլխավորել է հուսիների առաջնորդ Հալեդ ալ-Մադանին, անցկացվել է Սանայում:

Նմանատիպ նյութեր