211652_close_icon
views-count3006 դիտում article-date 14:54 14-01-2016

Ֆրանսիական օդուժը վերսկսել է ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունները

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը կրկին սկսել են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբակոծությունները: BFM-TV-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ այսօր ռմբակոծման է ենթարկվել իրաքյան Մոսուլ քաղաքը: «Այս գիշեր մենք հարվածներ ենք հասցրել Մոսուլի շրջանում: Թիրախը եղել է հաղորդակցման գիծը՝ քարզչական կենտրոնը: Ընդհանուր հաշվով կատարվել է 7 հարված»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել ԻՊ-ի դիրքերի ռբակոծությունները ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:

Նմանատիպ նյութեր