211652_close_icon

Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 17 մարդ

views-count1130 դիտում article-date 23:00 03-05-2015
Բաղդադի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնի տարածքում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքերը մահապարտը գործի է դրել երկու ավտոմեքենաներում: Պայթյունները տեղի են ունեցել առեւտրի կենտրոնի մարդաշատ վայրում եւ սրճարանի հարեւանությամբ: Իրաքում գործող ծայրահեղական-իսլամիստական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր