211652_close_icon
views-count1030 դիտում article-date 10:31 04-05-2015

Պարսից ծովածոցի երկրները կսատարեն Իրանի միջուկային հարցով համաձայնագրին, եթե դրա դիմաց ԱՄՆ-ից զենք ստանան

Պարսից ծոցի փոխգործակցության խորհրդի անդամ պետությունները հայտնել են ԱՄՆ-ին, թե ինչ պայմանով պատրաստ կլինեն աջակցել իրանական միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, հաղորդել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը: Այս ամիս նրանք հանդիպում են անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ պետությունների ղեկավարները պահանջելու են ԱՄՆ-ից նորագույն սպառազինություն: Խոսքը գնում է նր սերնդի կործանիչների, հրթիռային համակարգերի և հետախուզական սարքավորումների մասին: ԱՄՆ վարչակազմի համար Իրանի հետ կնքվելիք գործարքը դժվար թե միակ արտաքին քաղաքական ձեռքբերումը լինի: Փորձագետները պնդում են, որ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը հետևելու է սպառազինությունների մրցավազքը, իսկ Մերձավոր Արևելքում իրադրությունը դառնալու է ավելի անկայուն: Կոնգրեսի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մերժելու են նմանօրինակ առաջարկները, իսկ պատճառներից մեկը նշվում է Իսրայելի կողմից տարածաշրջանում սպառազինության հարցում գերազանցության պահպանումը:

Նմանատիպ նյութեր