1473 դիտում
11:58 04-05-2015
Հիմնադիր խորհրդարանի անդամներն ազատ կարձակվեն. ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վ.Պողոսյանը նախաքննական մարմնից, ստուգման նպատակով, պահանջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին կազմակերպվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու դեպքի առթիվ 2015 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
16:30 28-08-2015
Վիետնամում ազատ կարձակվեն 18 հազար դատապարտյալներ
2106 դիտում
19:55 01-09-2015
Ոստիկանությունը հստակություն մտցրեց, թե երբ ազատ կարձակվեն բերման ենթարկված ակտիվիստները
Այս բաժնից
574 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
766 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1510 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն