3598 դիտում
12:50 01-08-2016
Այսօր լրանում են Անդրեաս Ղուկասյանի և Արմեն Մարտիրոսյանի 72-ական ժամերը, ինչից հետո նրանց կամ մեղադրանք կառաջադրվի, կամ ազատ կարձակվեն
Այսօր լրանում է հուլիսի 29-ի երեկոյան ձերբակալված Անդրեաս Ղուկասյանին և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու 72 ժամերը, որից հետո նրանք կամ պետք է կալանավորվեն, կամ ազատ արձակվեն:
Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ Անդրիասը ծնկի շրջանում սարսափելի վնասվածքներ ունի, անգամ քայլել չի կարողանում և անհրաժեշտ է հետազոտություն` պարզելու, թե նա կոտրվածքներ ունի՞, թե՞ ոչ: Երվանդ Վարոսյանը բողոքարկել է իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ, ով երեկ հանդիպել է իր պաշտպանյալին և զրուցել նրա հետ, տեղեկացրեց, որ այսօր` 12:30-ին, ավարտվում է իր պաշտպանյալի ձերբակալման ժամկետը, և պետք է որոշվի նրա խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ երկուսն էլ կասկածվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ Գիվի Հովհաննիսյանի` կան տեսաձայնագրություններ, որոնք վկայում են, որ Մարտիրոսյանը որևէ զանգվածային անկարգություններ չի կազմակերպում, բռնության կոչեր չի անում:
Նմանատիպ նյութեր
4005 դիտում
10:07 26-08-2016
Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
3411 դիտում
20:52 05-03-2017
Անդրեաս Ղուկասյանի մեղադրանքներն անհիմն են, իրավական առումով՝ չփաստարկված
1530 դիտում
11:58 04-05-2015
Հիմնադիր խորհրդարանի անդամներն ազատ կարձակվեն. ՀՀ գլխավոր դատախազություն
Այս բաժնից
901 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
784 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1489 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում