6287 դիտում
10:52 06-05-2015
Բանկերը, չկարողանալով ստանալ իրենց գումարները, դատի են տվել ԱԺ պատգամավորին. ՉԻ
««ՉԻ» տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ունի,- գրել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:- Վերջերս տեղեկացանք, որ բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի:
Նկատի ունենալով, որ Խանդանյանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնիի խնամին է, կարելի է ենթադրել, թե ո՞ր ուղղությամբ կարող է փչել «արդարադատության» քամին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, ինչպես նաև Սադոյան եղբայրների ընտանեկան քավորը: Այնպես որ, ամենևին էլ պատահական չէ, որ Սադոյանի գործը քննելու է Բեգլարյանի խնամի Խանդանյանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
6660 դիտում
10:01 05-12-2019
Ոստիկանության ՊՊԳՎ-ն դատի է տվել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը․ «Ժողովուրդ»
3810 դիտում
20:57 01-10-2022
Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը