Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել, գրում է Bianet-ը՝ հղում անելով Էրդողանի փաստաբանին։
Էրդողանի փաստաբան Մուստաֆա Քափլանն իր պաշտպանյալի անունից զրպարտության մասին հայց է ներկայացրել Գերմանիայի իշխող Ազատ ժողովրդավարական կուսակցության անդամ Վոլֆգանգ Կուբիցկու դեմ։
Էրդողանը նախկինում շահել էր հայցը ընդդեմ գերմանացի կատակերգու Յան Բեմերմանի։ Վերջինս իր երգիծական բանաստեղծությամբ ծաղրել էր Էրդողանին։
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը՝ կապված Կուբիցկու արտահայտության հետ։
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նախագահին «վիրավորելը» հանցագործություն է եւ պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։