211652_close_icon
views-count1217 դիտում article-date 16:17 07-05-2015

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն:

Նմանատիպ նյութեր