21707 դիտում
18:42 07-05-2015
«Գոլդ» համարանիշներով Audi Q7-ի վարորդը խախտելով օրենքը՝ անհասկանալի ու անհոդաբաշխ բառեր արտահայտելով, գող կատվի նման ճողոպրեց խախտման վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում կան վարորդներ, ովքեր իրենց դնելով «գոլդ տղու» տեղ, «գոլդ» համարանիշներով իրենց երկաթյա նժույգները կայանում են՝ որտեղ ուզեն և ոնց ուզեն ու միացնում են մեքենայի վթարային լուսարձակը, թե իբրև՝ «հայ, հարայ, հասեք, մեքենաս խոտանվել է ու չեմ կարող զվռնել քաղաքում»:
Հիմնականում նման բնույթի խախտումներ կատարում են ոսկե երիտասարդները կամ այսպես ասած՝ «պապայի բալաները»:
Այսօր՝ մայիսի 7–ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցում ֆոտոլրագրողը լուսանկարների և տեսանյութի շարք է արել, որով երևում է, թե ինչպես Audi Q7 մակնիի 88 AO 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 15 րոպե ավտոմեքենան կայանել 2-րդ շարքում, ինչը վթարային իարավիճակ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար, քանի որ ավտոմեքենաները այդ թվում՝ քաղաքային երթուղային տաքսիներն ու տրոլեյբուսը, մեծ դժվարությամբ էին փորձում շրջանցել «աս» վարորդի երկաթյա նժույգը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը ու երբ իրենց անպարտելի համարող ոսկե երիտասարդները նկատեցին, որ տեսանկարահանվում է ավտոմեքենան, իրենց լեզվով ասած՝ բարդաչոկը պեղեցին ու «ծնեցին» ավտոմեքենայի տեխնիկական կտրոնը և այն, ասես կայույքի զարդ, խցկեցին դիմապակու արանքում:
Վերջում հայտնվեց մեծն «աս» վարորդը և քթի տակ անհասկանալի ու անհոդաբաշխ արտահայտություն ասելով, առանց ամրագոտին կապելու՝ իր ընկերոջ հետ հեռացան խախտման վայրից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կհայտնաբերեն օրինախախտ վայ վարորդին և վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո նա կիմանա, որ «չալաղաջ» խախտումների համար «չալաղաջ» գումարով է տուգանվելու:
Լուսնկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3642 դիտում
19:16 04-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (03.11.2024 թ․)