49330 դիտում
15:55 24-09-2023
Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է մի քանի ավտոմեքենաների, ապա դեպքի վայրից «գող կատվի նման» դիմել փախուստի. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցից դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 37-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի, 68-ամյա Ժորա Փաշոյանի վարած Opel Zafira և 56-ամյա Նազար Թարվերդյանի վարած Citroën մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարդան Խոցանյանը, Արման Սիրեյանն ու Տիգրան Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ վթար ստեղծած ավտոմեքենայի մակնիշը պարզելու, ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ պարեկները որոշ մանրամասներ ճշտել են ավտոմեքենայի մակնիշի վերաբերյալ, սակայն այս պահին չենք հրապարակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+