20033 դիտում
18:32 08-05-2015
Առեղծվածային վթար՝ Երևանում. Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «բորդյուրին». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք Է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին 1-03 շտապօգնության բրիգադը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել Երևանի բնակիչներ, 34-ամյա Արամ Զատիկյանին և 35-ամյա Աթուր Մանուկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս գտնվելիս են եղել Սարալանջի փոցոցում վթարի ենթարկված Mercedes մակնիշի 33 LV 314 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ա. Մանուկյանը և վթարի պատճառը եղել է այն, որ երբ նա մեքենան վարելու ընթացքում խոսել է հեռախոսով, հեռախոսը ձեռքից ընկել է, ինչից հետո նա խառնվել է իրար և չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե պարզվի, որ նրա տված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստած նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)