211652_close_icon
views-count928 դիտում article-date 10:56 09-05-2015

Առաջիկայում ԱԺ-ում կքննարկվեն սահմանադրական փոփոխությունները. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների ճակատագրի հանգուցալուծումը մոտ է: «Ինձ թվում է, որ մոտ ապագայում մենք վերջնական պատասխան կունենանք, թե երբ պետք է Ազգային ժողովում քննարկենք սահմանադրական բարեփոխումների խնդիրը»,- ասաց նա: Քաղաքական ուժերի առաջարկները, ըստ Բաղդասարյանի, պետք է այժմ քննարկվեն մասնագիտական հանձնաժողովում, որն էլ կտա եզրակացություն: Այնուհետև որոշում կկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նախագիծը կուղարկի Ազգային ժողով: «Հանրապետության նախագահը կորոշի, թե երբ է ուղարկում Ազգային ժողով, այսինքն գործընթացը գնում է: Ճիշտ է, ամսի 5-ին վերջնաժամկետն է եղել, բայց բանակցությունները շարունակվում են, առաջիկայում ԱԺ-ում կքննարկվեն սահմանադրական փոփոխությունները»,-ասել է ՀՀ խմբակցության ղեկավարը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր