211652_close_icon

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կակաչների՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը

views-count1629 դիտում article-date 18:37 09-05-2015
Ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի՝ Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կակաչների՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը: Գարնանային այս ծաղիկների տոնն Օտտավայում նշվում է 1953-ից ի վեր: Այս տարի այն բացվել է տոնական գեղեցիկ հրավառությամբ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս տարի փառատոնի գլխավոր թեման դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակը: Ի պատիվ վետերանների՝ որոտացել է հրավառություն, իսկ մայիսի 18-ին ավարտվող ծաղիկների դիտումների համար տարբեր միջոցառումներ են նախապատրաստվել:

Նմանատիպ նյութեր