2309 դիտում
15:37 09-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին. լուսանկարներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:
Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
14762 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
7134 դիտում
12:55 02-09-2017
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1278 դիտում
16:59 16-03-2015
ԵԽ նախագահը հրաժարվել է մասնակցել Մեծ հաղթանակի 70-ամյակի մոսկովյան միջոցառումներին
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում