Իսպանիայում Airbus A400M ինքնաթիռն ընկել է Coca Cola-ի գործարանի վրա. տեսանյութ
Իսպանական Սևիլիայում այսօր տեղի ժամանակով ժամը 13:00-ին վթարվել է Airbus A400M ռազմական ինքնաթիռը:
El Pais-ի փոխանցմամբ՝ այն ընկել է Coca Cola գործարանի վրա: Օդանավի օդաչուների և անձնակազմի ճշգրիտ թվի մասին տեղեկություններ չկան:
Իսպանիայի վարչապետի խոսքով՝ օդանավում գտնվող բոլոր քաղաքացիները զոհվել են: