211652_close_icon
views-count28209 դիտում article-date 21:09 09-05-2015

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Թբիլիսիի մրցաշարում. պատմում է կարատեի JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը

Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ Ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52361/]ծեծկռտուքի[/url] վերաբերյալ [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը պարզաբանման համար դիմեց JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանին: Շահեն Պետրոսյանը նշեց, որ Վրաստանում անցկացվող աշխարհի վեցերորդ առաջնությանը մասնակցում էին նաև JKA Armenia-ի մարզիչներն ու մարզիկները: «Վերջին օրերին Ադրբեջանական կայքերը անընդհատ անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի մարզիկների միջև մասսայական ծեծկռտուքին՝ նշելով որ մեր մարզիկներն են կռիվ հրահրել: Իրականում մրցումների առաջին իսկ օրվանից, մեր բոլոր հաղթանակների ժամանակ ադրբեջանցիները փորձել են կռիվ հրահրել: Մրցաշարին ներկա մեր հայրենակիցներից մեկը, որը ներկայացնում էր Ախալքալաքը՝ իր հայ մարզիկներով և ընդգրկված էր Վրաստանի ֆեդերացիայի կազմում, նկատելով հայերի նկատմամբ նրանց անբարո պահվածքը, մոտեցել և զգուշացրել է, որ մրցումները քաղաքական հարցեր լուծելու հարթակ չէ, և կոչ արել արդար մրցել: Զգուշացումից նեղսրտված ադրբեջանցի մարզիկները մեծ խմբով հարձակվել են և սկսել հարվածել՝ նախ ախալքալաքցի կարատեիստին, ապա նաև մեր մարզիկներին: Հայ մարզիչները պատասխան հարված են տվել, որից հետո ծեծկռտուքին միջամտել են վրաց ոստիկանները: Մեր երկրի և մեր ֆեդերացիայի սկզբունքն է՝ սպորտը չքաղաքականացնել և նման միջազգային մրցույթներին մասնակցել որպես պրոֆեսիոնալ մարզիչ և մրցել արդար», ասաց Շահեն Պետրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր