4919 դիտում
10:54 17-11-2015
Շահեն Պետրոսյանը հրաժարվեց JKA Armenia ասոցիացիայի նախագահությունից. ֆոտոռեպորտաժ
Շահեն Պետրոսյանը Ճապոնական կարատեի ասոցիացիան ղեկավարում է արդեն 10 տարի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Պետրոսյանը նշեց, որ ժամանակն է սերնդափոխություն իրականացնելու: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիչներին ու սաներին` կատարած աշխատանքի, բոլոր հաղթանակների համար և հույս հայտնեց, որ նույն ոգևորությամբ ու պատրաստակամությամբ նրանք կաշխատեն նաև հետագայում արդեն նոր ղեկավարի հետ, իսկ ինքը պատրաստակամ է օգնել և աջակցել ասոցիացիային իր հետագա զարգացման գործում: Ավելին` առաջարկեց ստեղծել ղեկավար խորհուրդ, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր մարզիչներ, ովքեր և կզբաղվեն ասոցիացիայի ղեկավարման գործով:
Նշենք նա, որ մինչ հրաժարականը Շահեն Պետրոսյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը Հայաստանում էր կարատեի աշխարհահռչակ վարպետ Մասաո Կավասոն: Սեւ գոտի 8-րդ դան, ճապոնացի Մասաո Կավասոյի հայաստանյան այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում էր: Նախքան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը կարատեի վարպետը հանդիպեց լրագրողների հետ, այնուհետև այցելեց Հ.1 հատուկ դպրոց:
Այցի հաջորդ օր Սենսեյը Երեւանի Խուլ-համրերի պալատում անցկացրեց սեմինար, որը սկսվեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպա,ն պարոն Էյջի Տագուչի ողջույնի խոսքով: Այնուհետև Շ. Պետրոսյանը դեսպանին հանձնեց հատուկ վկայական` սեմինարին մասնակցելու և նախագծին աջակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
13:13 18-06-2015
JKA Armenia ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյան. Մենք միասին կարողացանք կոտրել մի շարք կարծրատիպեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
28050 դիտում
21:09 09-05-2015
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Թբիլիսիի մրցաշարում. պատմում է կարատեի JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում