1247 դիտում
15:57 11-05-2015
«Արսենալը» պատրաստվում է Բենզեմայի հետ պայմանագիր կնքել
Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ, հայտնում է բրիտանական Daily Star-ը:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «արքայական» ակումբը դեմ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել 27-ամյա Բենզեմային, քանի որ վերջինս սկսել է զիջել իր դիրքերը թիմում եւ չի դիմանում մյուս հարձակվողների մրցակցությանը:
Ըստ կայքի աղբյուրների, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է «Արսենալի» ղեկավարությունից համապատասխան գումար ստանալ՝ թիմի կազմը ուժեղացնելու համար:
Բացի «Արսենալից», Բենզամայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում 36 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում, դարձել 21 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ նյութեր
2898 դիտում
11:11 09-01-2021
Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի
2833 դիտում
20:03 03-08-2020
Վիլիանը հրաժարվել է «Չելսիի» հետ պայմանագիր կնքել և բանակցություններ է վարում «Արսենալի» հետ
Այս բաժնից
952 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1555 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
1240 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News