211652_close_icon
views-count2266 դիտում article-date 10:27 12-05-2015

Գոհարիկ Ենոքյանի գործով ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին Աժ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա սպանությունն է ցանկացել նախապատրաստել: Ըստ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, և քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեն, որ սպասողական իրավիճակ է ձևավորվել, և ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր