Արևմուտքը ուզում է հնարավորինս հեռացնել Հայաստանին Ռուսաստանից. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Ըստ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ. «Նույնիսկ Եվրամիության հետ արդեն իսկ ասոցացված երկրները` Ուկրաինան, Վրաստանը, կարծես մղվում են երկրորդական հարթություն: Փոխարենը, ԵՄ-ն ամեն կերպ առաջ է մղում Հայաստանին: Իհարկե, այստեղ կան քաղաքական խաղեր, ի վերջո գործ ունենք մեծ քաղաքականության հետ:
Արևմուտքը հնարավորինս ուզում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից: Սա նրա ցանկությունն է, բայց միաժամանակ Արևմուտքն իրատեսորեն է մոտենում խնդրին ու հասկանում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և երբեք չի հրաժարվի այդ կառույցից, հասկանում է, որ Հայաստանը չի պոկվի Ռուսաստանից, մի բան, ինչը Արևմուտքը շատ կուզենար:
Ես այսպիսի մի տեսություն ունեմ` հակառակորդիդ հնարավորինս շատ քեզ մոտ պահիր: Ավելին` եթե նույնիսկ հնարավոր է, հակառակորդիդ անգամ պահիր քո գրկում. այդ դեպքում մեծ հաջողության կհասնես»»: