794 դիտում
14:01 12-05-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ է խթանել համագործակցությունը հատկապես տնտեսության, կրթության, մշակույթի բնագավառներում: Գալուստ Սահակյանը փաստել է, որ պետք է զարգացնել երկու երկրների քաղաքական շփումները՝ ընդգծելով հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատին այս տարվա ապրիլի 9-ին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից սեփական պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերման մասին ընդունված որոշման համար, որով կոչ է արվում Թուրքիային չխեղաթյուրել պատմությունը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ միջազգային հանրությունը, միանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարին, կդատապարտի անցյալում իրագործված ցեղասպանությունները եւ կկանխի նոր սպանդները: ԱԺ նախագահի կարծիքով՝ քաղաքակրթությունը պետք է ազդեցություն ունենա քաղաքականության վրա, ոչ թե հակառակը:
Խորհրդարանի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ընդդեմ ցեղասպանությունների խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու ծրագիրը, որը շուտով կներկայացվի առաջադեմ պետությունների խորհրդարաններին: Ծրագրով նախատեսվում է, որ բոլոր խորհրդարանները պետք է ունենան նման հանձնախմբեր, որոնք էլ համակարգված աշխատանքով կպայքարեն աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների դեմ:
Պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւոր եւ պատմական է որակել իրենցը այցը Հայաստան՝ նշելով, որ այն կդառնա երկու երկրների խորհրդարանների համագործակցության մեկնարկը: Նա նշել է, որ պատվիրակության անդամներից շատերը մասնակցել են Նիդերլանդներում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նույն օրերին Նիդերլանդների խորհրդարանում ծավալվել են Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանավեճեր եւ քննարկումներ: Պատվիրակության ղեկավար նշել է, որ որպես ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ իրենք մշտապես հնչեցնելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջել են Ազգային ժողովում եւ եղել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
19:25 22-04-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
1117 դիտում
21:54 07-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը
1085 դիտում
13:40 12-10-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը