390 դիտում
14:11 12-05-2015
Քուվեյթում Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Մայիսի 7-ին Քուվեյթում ՌԴ դեսպանությունում անցկացվեց Ռուսաստանի, Հայաստանի և ԱՊՀ մի շարք այլ պետությունների դեսպանությունների կողմից կազմակերպված համատեղ ընդունելություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:
Բացման խոսքով հանդես եկող Քուվեյթում ՌԴ դեսպան Ալեքսեյ Սոլոմատինն իր ելույթում ընդգծեց, որ հաղթանակի կերտման գործում սերունդները պարտական են նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համատեղ ջանքերին:
Միջոցառման շրջանակներում տեղ գտան Մոսկվայի կազակների երգչախմբի և քուվեյթահայ «Շաքե» պարային համույթի երաժշտական ու պարային մի շարք կատարումներ: Հայկական կողմը ներկայացնող «Շաքե» պարախմբի ներկայացրած համարներից «Քոչարի»-ի կատարումը բուռն խանդավառությամբ ընդունվեց հյուրերի կողմից: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում:
Մայիսի 10-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության մասնակցությամբ հանդիսավոր միջոցառում անցկացվեց նաև Քուվեյթի հայ ազգային վարժարանում` նվիրված Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական Մեշ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձերին: Վարժարանի սաները հանդես եկան երաժշտական, պարային և ասմունքի կատարումներով:
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
20:29 12-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գերմանիայում
Այս բաժնից
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
817 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
931 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի