211652_close_icon
views-count687 դիտում article-date 16:48 12-05-2015

Արժույթի միջազգային հիմնադրամը հունիսին Պակիստանին կտրամադրի հերթական վարկային տրանշը՝ 506 մլն դոլար

Մայիսի 12-ին Պակիստանի ֆինանսների նախարար Իշակ Դարը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ս.թ. հունիսին երկրին կտրամադրի հերթական վարկային տրանշը՝ 506 մլն դոլարի չափով: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս գումարը Իսլամաբադին կհատկացվի իսլամական հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումների և ֆինանսական ճգնաժամի հաղթահարման աջակցությանն ուղղված՝ 2013-ի սեպտեմբերին տրամադրված 6,8 մլրդ դոլարի վարկի շրջանակներում: Պակիստանի իշխանությունները պետք է պարտավորված լինեն փակել ԱՄՀ պարտքը երեք տարվա ընթացքում՝ ազգային տնտեսության վիճակի եռամսյակային գնահատականների հիման վրա:

Նմանատիպ նյութեր