211652_close_icon
views-count2872 դիտում article-date 17:42 12-05-2015

Ինչն է հանգեցնում գաղջ մթնոլորտի. տաքսու վարորդ Վահեն` տաքսիստների խնդիրների մասին. տեսանյութ

Վահեն 2 տարի տաքսի է վարում: Աշխատել է թե սեփական, թե վարձակալած մեքենայով: Ասում է` ոլորտի խնդիրներին լավատեղյակ է: Իր եւ գործընկերների օրինակն է վկայակոչում. Երեւանում միջին վիճակագրական տաքսու վարորդն օրական 7-8 ժամում անցնում է 200-300 կմ ճանապարհ: Մաքուր եկամուտը 5-6 հազար դրամ է: Վահեի խոսքով` տաքսու վարորդներն ամսական մինչեւ 30 հազար էլ կամա թե ակամա խախտումների տուգանք են վճարում: Այդ պատճառով էլ դժգոհում են, որ 12 հազար դրամ լիցենզավորման հարկը լուրջ հարված է իրենց գրպանին: Տաքսու վարորդներն առաջարկում են Երեւանում լիցենզավորման հարկ սահմանել 5000, այլ քաղաքներում` 3000, իսկ գյուղական համայնքներում` 1500 դրամ, որպեսզի տուրքերի եւ վճարների բեռը թեթեւանա: [url=https://www.youtube.com/watch?v=LkFBfuUJc9A]«Այսօր» PANARMENIAN NEWS[/url]-ի անդրադարձը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր