211652_close_icon
views-count771 դիտում article-date 23:00 12-05-2015

Դեսպան Մարգարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանի հետ

Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումը և տեսակետներն առաձին հարցերի կապակցությամբ: Յոհանես Հանը բարձր գնահատեց այս տարվա մարտ ամսին իր կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարևորեց տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը: Կողմերը կարևորեցին, Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը:

Նմանատիպ նյութեր