211652_close_icon
views-count6926 դիտում article-date 10:35 02-09-2017

Քանի դեռ հասարակական տրամադրությունները չեն զգացվում, դժվար է ասել, թե ինչ է սպասվելու առաջիկայում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Թե ի՞նչ է որոշել «Ժառանգությունը» վարչության նիստում, ի՞նչ հետագա գործողությունների մարտավարություն է ընտրելու «Ժառանգությունը», ի՞նչ գործունեություն է ծավալելու առնվազն մոտակա հեռանկարում, փորձեցինք պարզել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Գևորգ Ղահրամանյանից: [b]- Խոսենք հենց առաջիկա անելիքների մասին` ի՞նչ եք որոշել, ի՞նչ եք անելու, ակտիվանալու եք, թե՞ ոչ:[/b] - Վերջին շրջանում որոշ հայտարարություններ ու լրատվական նյութեր եղան մամուլում, որ «Ժառանգությունը» նախաձեռնում է ինչ-որ քաղաքական պայքար, պրոցես սկսել: Իրականում դրանք ավելի շուտ լրատվամիջոցների` զրույցների ընթացքում սխալ հասկանալու արդյունք էր. ինչ-որ պրոցես չէր նախատեսվում, ուղղակի վարչության անդամները զրույցի ժամանակ ասել էին, որ ինչ-որ ոչ պաշտոնական հանդիպումներ են լինում, քննարկումներ են լինում, ու այդ լրատվամիջոցները ծաղկացրել, դարձրել էին նախաձեռնվող պրոցես: Բայց Արմեն Մարտիրոսյանն իր վերջին հարցազրույցներում այդ ամենը հերքեց և ավելի կոնկրետ պարզաբանեց, թե ինչ քննարկումներ են դրանք եղել ու ինչ է նախատեսվում: Այդ ամենն, իրականում, ոչ թե ինչ-որ կուսակցությունից, քաղաքական ուժից է կախված, այլ հասարակական տրամադրություններից, ժողովրդի նախաձեռնությունից: Այստեղ արհեստականորեն ո՛չ «Ժառանգությունը», ո´չ էլ այլ ընդդիմադիր ուժ չի կարող պրոցես նախաձեռնել ու ինչ-որ կետի տանել. ինձ այդպես է թվում, և հիմա էլ իրավիճակն այդպիսին է: Կոնկրետ պրոցես կամ շարժում չի նախատեսվում` այդ ամենը հասարակական տրամադրություններից է կախված: [b]- Իսկ ի՞նչ է «Ժառանգությունը» պատրաստվում անել հետագա քաղաքական գործունեության, քայլերի, նպատակների առումով:[/b] - Եթե դիտարկենք մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ընկած ժամանակահատվածը, ապա օրակարգային հարցը Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ թույլ չտալն է: Եթե դա դիտարկում ենք, որպես օրակարգային թիվ մեկ խնդիր, ապա նորից կրկնեմ` ամեն ինչ այդ հասարակական տրամադրություններից, պահանջարկից է կախված, թե արդյոք հասարակությունն ունի՞ պահանջարկ պայքար` քաղաքական պրոցես սկսելու, թե՞ ոչ: Եթե զգանք այդ տրամադրությունները, ապա համենայնդեպս «Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որպեսզի ինչ-որ պրոցեսում լինի ու համախմբողի դեր կատարի: Բայց քանի դեռ այդ տրամադրությունները չեն զգացվում` վակուումային իրավիճակ է, դժվար է ասել, թե ինչ է սպասվելու առաջիկայում: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր