831 դիտում
11:13 19-09-2019
Ոչ իրավական մտածելակերպի պայմաններում դժվար է ակնկալել արդյունավետ աշխատանք․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Որքա՜ն արագ է փոխվում հասարակության քաղաքականացված շերտերի վերաբերմունքը հայտնի պետական գործիչների հանդեպ: Դա հրաշալիորեն երևում է Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի օրինակով: «Հեղափոխականների» դեպքում գործում է «սև-սպիտակ-սև» սխեման. սկզբից Վանեցյանը կոռումպացված «կագեբեշնիկ» էր, բիզնեսմեն, ՊՊԾ գնդում ինչ-որ մութ գործեր անող, այնուհետև (երբ «ժողովուրդը» նրան նշանակեց ԱԱԾ պետ) նա դարձավ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ հրաժարականից հետո նրան սկսեցին բնութագրել իբրև մի անձնավորություն, որը լավ չէր բռնում «նախկիններին», համ էլ Մոսկվայի հետ ինչ-որ կասկածելի կապեր ունի:
Հակահեղափոխականների համար, ճիշտ հակառակը՝ գործում է «սպիտակ-սև-սպիտակ» սխեման՝ անվտանգության համակարգում անբիծ ծառայություն -իշխանության պատվերով «գործերի թխում» և բիզնես-սպայի պատվի արթնացում:
Նույնը՝ Օսիպյանը: Մի դեպքում՝ նա սկզբից քաղաքացիական շարժումները ճնշող «միլիցա» էր, ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» տղաների համբերությունը չարաշահած մարդ, այնուհետև դարձավ ոստիկանությունում համակարգային կոռուպցիան վերացրած «ժողովրդական ոստիկանապետ», իսկ հիմա ներկայացվում է որպես նախկին կոռումպացված ռեժիմի հետ սերտաճած «անհաջող կադր»:
Երկրորդ տեսանկյունից հակառակը՝ իր պարտականությունները պատվով կատարող սպա – իշխանության պատվերը կատարող «միլիցա» – արժանապատիվ կեցվածք ունեցող գեներալ: (Քանի որ Օսիպյանն ի վերջո վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել, սև-սպիտակ շղթան կարող է դառնալ քառամաս):
Իրականում այս քարոզչական, քաղաքականացված գնահատականները (թե՛ դրական, թե՛ բացասական) ոչ թե 100 տոկոսով սխալ են, այլ միակողմանի են, ծայրահեղացված և արտացոլում են իրականության միայն մի փոքր մասը: Օսիպյանը սովորական ոստիկան է, Վանեցյանը՝ անվտանգության սովորական աշխատակից, նրանք իրենց մեջ կրում են այդ երկու համակարգերի տարիներով ձևավորված ավանդույթները՝ թե լավ, թե վատ:
Հրաշալի է, իհարկե, որ Հայաստանի ԱԱԾ-ն վերջերս սահմանազատվեց խորհրդային «կագեբեից», ստալինյան ռեպրեսիաներից և բրեժնևյան «պատժիչ պսիխուշկաներից»: Խնդիրը, սակայն, ավելի խորն է՝ ի՞նչն է հանգեցրել այդ սոսկալի երևույթներին: Ինձ թվում է՝ ընդհանուր պատասխանը պարզ է՝ ոչ իրավական մտածելակերպը: Արդյոք ուժային, քննչական մարմիններում, դատախազությունում այն հաղթահարվե՞լ է: Արդյոք քաղաքական վերնախավը և հասարակությունն ընդհանրապես դրանից ձերբազատվե՞լ են: Ինձ թվում է՝ ոչ: Մարդիկ ասում են՝ եկեք ձևականությունների հետևից չընկնենք, սրան գնդակահարենք, սրան բռնենք, սրան պաշտոնանկ անենք՝ ժողովուրդը դա՛ է ուզում: Այդպիսի մտածողության պայմաններում ոստիկանությունից և ԱԱԾ-ից դժվար է ակնկալել շատ արդյունավետ աշխատանք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3170 դիտում
10:44 11-03-2017
21-րդ դարում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են. «Առավոտ»
2734 դիտում
14:42 29-07-2019
Արսեն Ջուլֆալակյան. Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին