5232 դիտում
18:07 13-05-2015
Գագիկ Ծառուկյանի սանիկին` Պալաչին, ՀՀԿ-ն հեռացրեց կուսակցությունից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու համար
Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Արթուր Հարությունյանը, Ռուբեն Թադեւոսյանի խոսքով, կուսակցությունից հեռացվել է կուսակցակական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Նրան առաջարկվել է չառաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները այսօր սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի ներկայացրել: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
13:56 30-04-2015
Հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրության օրը. ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային
5514 դիտում
10:50 08-06-2015
Հայտնի է, թե ով կփոխարինի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսային
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին