1581 դիտում
14:51 14-05-2015
Մեր առաջարկները մերժվում են. Ջեյմս Ուորլիք
Նախորդ տարի հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված լարվածության աճը չափազանց մտահոգիչ էր և շարունակում է բացասականորեն ազդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է Report-ը:
Ամերիկացի համանախագահը կոչ է արել կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը: Նա նշել է, որ համանախագահները մի քանի առաջարկներ են արել կողմերին, որոնց միջոցով ստատուս-քվոն դեպի առավել լավ կողմը կթեքվեր՝ բարելավելով թափանցիկությունն ու բարձրացնելով անվտանգությունը, սակայն առաջարկները մերժվել են:
«Կցանկանայինք նաև, որպեսզի կողմերն ընդունեին մարդկանց միջև շփման ծրագրերը, որոնք թույլ կտային հայկական և ադրբեջանական հասարակությունների միջև վստահություն կառուցել»,-ասել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ 21 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրված արձանագրությամբ հրադադարը ուժի մեջ մտավ:
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
16:30 25-01-2014
ԼՂ հարցում ստատուս-քվոն անընդունելի է. Ջեյմս Ուորլիք
1427 դիտում
10:43 28-01-2014
Լարվածությունը հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
1712 դիտում
11:31 06-02-2014
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
913 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար