575 դիտում
15:02 14-05-2015
Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որպես Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումն ստանձնած նախարար: ՀՀ ԿԳ նախարարը հայտարարել է, որ Բելառուսի հանրապետությունը Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը:
Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը:
ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը առաջարկել է ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ /Բոլոնիայի գործընթացի անդամակցության պարտավորությունների գործողությունների ծրագիր և ժամանակացույց /և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը կվերահսկվի անդամ պետությունների կողմից: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկն ընդունվել է և Բելառուսը դարձել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
16:34 25-02-2014
Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները
1587 դիտում
12:20 27-06-2014
«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար