211652_close_icon
views-count1427 դիտում article-date 15:34 14-05-2015

280 իտալական լողափների «Երկնագույն դրոշ» է հանձնվել

Այս տարի 280 իտալական լողափներին հանձնվել է «Երկնագույն դրոշ», ինչը կազմում է աշխարհի բոլոր լողափների ընդհանուր թվի 7%-ը: «Երկնագույն դրոշը» հանձնվում է բազմաբնույթ չափորոշիչների հիման վրա, որոնց թվում են ջրի որակը, դրա մաքրման արդյունավետությունը, հետիոտնային գոտիներում աղբի տարանջատված հավաքումը, հեծանվաուղիների և կանաչ գոտիների առկայությունը, լողափներում տրամադրող ծառայությունները և այլն: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, դրոշները բաշխում է էկոլոգիական կրթության Հիմնադրամը (FEE): Առաջնության դափնին այս տարի բաժին է հասել Լիգուրիա տարածաշրջանին, որտեղ այս ամռանը կծածանվի 23 երկնագույն դրոշ, դրան հաջորդում են Տոսկանան (18 դրոշ), Մարկեն (17), Կամպանիան (14), Ապուլիան (11): Նախորդ տարվա համեմատ այս տարի Իտալիային հանձնվել է 11 դրոշով ավելի:

Նմանատիպ նյութեր