211652_close_icon
views-count3531 դիտում article-date 14:33 14-05-2015

Ովքե՞ր են աթոռներով, բարձերով եւ ծածկոցներով գրոհել կառավարության շենքի բակը եւ սպառնում գիշերել այնտեղ

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, թե «Նաիրիտն» անհնար է վերագործարկել, վրդովեցրել է գործարանի աշխատակիցներին, ովքեր գործարանը վերագործարկելու եւ չվճարված աշխատավարձերը հետ ստանալու պահանջով կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց են հայտարարել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախ նրանք իրենց չվճարված աշխատավարձերն են պահանջում, ապա նոր՝ գործարանի վերագործարկումը: Նրանք վճռական են տրամադրված եւ նշում են, որ գիշերն էլ են մնալու այնտեղ՝ իրար հերթափոխելով: Ի դեպ, նրանք իրենց հետ գիշերելու համար բարձեր, ծածկոցներ ու աթոռներ են բերել; Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նաիրիտցիները 18 ամսվա չվճարված աշխատավարձ ունեն, որի մասին պարբերաբար հիշեցնում են իրենց բողոքի ակցիաներով եւ պահանջում վճարել: Հիշեցնենք նաեւ, որ 2009թ-ի այս օրը «Նաիրիտ»-ում տեղի ունեցավ պայթյուն, որի ժամանակ աշխատակիցներից 4-ը զոհվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաեւ իրենց զոհված գործընկերների հիշատակը:

Նմանատիպ նյութեր