211652_close_icon
views-count1857 դիտում article-date 12:35 28-03-2016

Աֆղանստանում հրթիռն ընկել է խորհրդարանի շենքի բակը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող երկրի խորհրդարանի շենքի մոտ հրթիռ է ընկել: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Khaama Press-ին: Ականատեսների վկայությամբ՝ շենքի մոտ պայթել է 3 հրթիռ, որոնցից մեկն ընկել է բակը: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները մտնում էին շենք: Հայտնի չէ, սակայն, թե հրթիռը որ կողմից է արձակվել: Առայժմ զոհերի և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր