211652_close_icon
views-count1800 դիտում article-date 19:15 14-05-2015

Որ դեպքում են առնետները հրաժարվում շոկոլադից. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ առնետներն ամենահավատարիմ ընկերներն են: Նրանք օգնության են հասնում իրենց ցեղակիցներին, անգամ երբ հնարավորություն է լինում դրա փոխարեն շոկոլադ համտեսել: Ճապոնիայի համալսարաններից մեկի կենսաբանները գիտափորձ են կատարել: Նրանք ստեղծել են իրար միացվող երկու տարբեր տուփեր եւ դրանցում տեղադրել 1-ական առնետ: Տուփերի միջեւ հառուկ փական է դրվել, այնուհետեւ մեկ տուփը ջրով է լցվել: Առնետների մեծամասնությունը սեղմել է փականը, ինչի շնորհիվ էլ ջուրը հարեւան տուփում պակասել է, եւ առնետը չի խեղդվել: Իսկ երբ գիտնականները փորձել են կրծողներին շեղել շոկոլադով, վերջիններս հիմնականում նախընտրել են սեղմել փականը եւ փրկել ցեղակցին:

Նմանատիպ նյութեր