1014 դիտում
15:19 14-05-2015
Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակին:
Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ: Վարչապետի դիտարկմամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներին խմբելով մի գաղափարի շուրջ, կազմակերպիչները կարողացել են աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարող հայ արվեստն ինտեգրվել համաշխարհային մշակույթին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքը: «Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք», - ասել է կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
18:31 22-05-2014
Իղձերի մայրաքաղաք. «Հիմքեր» խորագրի ներքո մեկնարկում է Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն
5125 դիտում
21:18 02-08-2016
Իտալիայում առաջին անգամ կանցկացվի «BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեն
8487 դիտում
23:02 03-05-2017
Վենետիկում կայանալիք արվեստի միջազգային 57-րդ բիենալեն Հայաստանը կներկայացնեն 2 արվեստագետներ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր