5128 դիտում
21:18 02-08-2016
Իտալիայում առաջին անգամ կանցկացվի «BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեն
Ս. թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի հունվարի 15-ը, Իտալիայի Ապուլիա մարզի վարչական կենտրոն Բարիում առաջին անգամ կանցկացվի «BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեն (www.bibartbiennale.com), որը կրում է «Մարդկային բանականություն» խորագիրը: Բիենալեն կանցկացվի Բարի Վեկիա եկեղեցում, Մուրատիանո թաղամասում և Բարիի մետրոպոլիտենում: Բիենալեի նպատակն է ստեղծել արվեստագետների ակտիվ երկխոսության հարթակ, ինչպես նաև խթանել և տարածել արվեստը միջազգային մակարդակով:
Բիենալեի մասնակցության վճարը 180 եվրո է, որը մասամբ կներառի կազմակերպչական ծախսերը:
«BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեի շրջանակում մրցանակներ կշնորհվեն պատկերավոր նկարչության, աբստրակտ նկարչության, պատկերավոր քանդակագործության, աբստրակտ քանդակագործության, վիդեոարտի, գրաֆիկայի լավագույն աշխատանքների հեղինակներին:
Մասնակիցները մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն լրացված հայտաձև, վեբ-կայք, եթե առկա է կամ սոցիալական ցանցի պրոֆիլ, առավելագույնը 5 լուսանկար (jpeg ձևաչափի) առավելագույնը 5 աշխատանք (300 dpi resolution, նաև վիդեոարտի համար): Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Կոմիտեի կողմից ընտրված մասնակիցները, մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը, վերոնշյալ էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն ստեղծագործական գործունեության մասին հակիրճ նկարագրություն (Word ձևաչափի, առավելագույնը` 500 տառ), լուսանկար (300 dpi, jpeg ձևաչափի), գրանցման թերթիկ և գրանցման վճարման անդորագիր:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել իտալերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով:
Նմանատիպ նյութեր
8487 դիտում
23:02 03-05-2017
Վենետիկում կայանալիք արվեստի միջազգային 57-րդ բիենալեն Հայաստանը կներկայացնեն 2 արվեստագետներ
2356 դիտում
18:15 08-09-2019
Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
1014 դիտում
15:19 14-05-2015
Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար